Կարևոր իրադարձություններ

Հակառակորդի կրակոցից ժամկետային զինծառայող է զոհվել. «Հայկական Ժամանակ»

19 Հունիս, 2022 13:22
Հակառակորդի կրակոցից ժամկետային զինծառայող է զոհվել. «Հայկական Ժամանակ»

Ադրբեջանի զինված ուժերը Վարդենիսի ուղղությամբ երեկ՝ հունիսի 18-ին, կրակոցներ են արձակել, ինչի հետևանքով ժամկետային զինծառայող է զոհվել:

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, զոհված զինծառայողը Հրաչ Փիլիպոսյանն է, Բյուրական համայնքի բնակիչ,  բանակ էր զորակոչվել 1 տարի առաջ:

Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը՝ հավելելով, որ այլ մանրամասների դեռևս չի տիրապետում:

Պաշտպանության նախարարությունը դեպքի առնչությամբ առայժմ պաշտոնական հաղորդագրություն չի հրապարակել:

 

Լրահոս

Դիտել ավելին