Կարևոր իրադարձություններ

Արմեն Գրիգորյանը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի ընթացքը

18 Հունիս, 2022 16:15
Արմեն Գրիգորյանը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների  կարգավորման գործընթացի ընթացքը

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդին: 

Հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղարը ներկայացրել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակը և Հայաստանի տեսակետներն առաջնային անվտանգային հարցերի լուծման ուղղությամբ: 

ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի խնդրանքով Արմեն Գրիգորյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների  կարգավորման գործընթացի ընթացքը: 

Զրուցակիցներն ընդգծել են երկկողմ հարաբերությունների զարգացման շարունակականության կարևորությունը՝ հիմնված ժողովրդավարական արժեքների վրա:

 

Լրահոս

Դիտել ավելին