Կարևոր իրադարձություններ

Հակամարտությունների մեջ խրված Թուրքիային զսպելու հրամայականը. «Փաստ»

18 Հունիս, 2022 09:11
Հակամարտությունների մեջ խրված Թուրքիային զսպելու հրամայականը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Համավարակի, Ուկրաինայում շարունակվող հակամարտության և գլոբալ մատակարարումների շղթաներում ի հայտ եկած խափանումների պատճառով միջազգային հարաբերություններում անկայուն ու փխրուն իրավիճակ է ստեղծվել։ Մի շարք երկրներ արդեն իսկ բախվում են լուրջ տնտեսական խնդիրների. մինչ գնաճը հասնում է ռեկորդային մակարդակի, տեղական արժույթների գնողականությունն ավելի է ընկնում։ Օրինակ՝ անցյալ ամիս Թուրքիայում սպառողական գները տարեկան կտրվածքով աճել են 73,5 տոկոսով, ինչն ամենաբարձր աճն է 1998 թվականից սկսած։ Ընդ որում, այդ երկրում ինֆլ յացիայի արագացում է նկատվում արդեն 12-րդ ամիսն անընդմեջ։

Իսկ այսպիսի իրավիճակը հանգեցնում է Թուրքիայի բնակչության գնողականության անկմանը և սոցիալական դրության վատացմանը՝ պարարտ հող ստեղծելով դժգոհությունների ծավալման համար։ Եվ ի վիճակի չլինելով լուծել ներքին տնտեսական խնդիրները՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը փորձում է զարկ տալ ազգայնական տրամադրություններին և թուրքական հասարակության ուշադրությունը շեղել արտաքին ավանտյուրաների ուղղությամբ՝ քաղաքացիներին կերակրելով օսմանյան փառքը վերականգնելու մասին պատմություններով։

Էրդողանին օդի ու ջրի պես հաղթանակներ են անհրաժեշտ արտաքին աշխարհում, քանի որ հաջորդ տարի Թուրքիայում նախագահական ընտրություններ են սպասվում, իսկ ներկայիս հարցումների համաձայն, գործող նախագահի վարկանիշը էականորեն նվազել է։ Թերևս այս հանգամանքով է պայմանավորված, որ թուրք-հունական հարաբերությունների լարվածությունը հասել է ծայրահեղ աստիճանի, և Թուրքիան չի թաքցնում իր հավակնությունները Էգեյան ծովի կղզիների նկատմամբ՝ Հունաստանին կոչ անելով հրաժարվել այդ կղզիների ռազմականացման քաղաքականությունից։ Հունական կողմին ահաբեկելու նպատակով է, որ Թուրքիայի զինված ուժերը Էգեյան ծովում կազմակերպել են «Efes 2022» խոշորագույն զորավարժությունները, որին մասնակցում են նաև ադրբեջանցի զինծառայողները»։

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին