Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ի ինքնիշխան տարածք ներխուժելով՝ Ադրբեջանը կոպտորեն խախտել է ԵԽ-ին ստանձնած պարտավորությունները. Ա. Միրզոյան

17 Հունիս, 2022 15:13
ՀՀ-ի ինքնիշխան տարածք ներխուժելով՝ Ադրբեջանը կոպտորեն խախտել է ԵԽ-ին ստանձնած պարտավորությունները. Ա. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարարի և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի համատեղ ասուլիսի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն հայտնել է, որ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի հետ հանդիպմանն անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, 2020 թվականին Արցախի դեմ ագրեսիայի հետևանքներին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցերին` նշելով, որ իր կողմից առանձնահատուկ շեշտվել է այն փաստը, որ 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ուժի կիրառմամբ լուծելու փորձ կատարելով, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելով՝ Ադրբեջանը կոպտորեն խախտել է Եվրոպայի խորհրդին անդամակցությամբ իր իսկ ստանձնած պարտավորությունները, և այս հանգամանքը պետք է համարժեք արձագանք գտնի Եվրոպայի խորհրդի և անդամ-երկրների կողմից:

Հայաստանի արտգործնախարարի փոխանցմամբ`վերահաստատվել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ ջանքեր գործադրելու տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ:

«Այս համատեքստում հիմնարար է ԼՂ հակամարտության հասցեագրումը, որը կներառի Արցախի ժողովրդի անվտանգության և բոլոր իրավունքների ապահովման և ԼՂ կարգավիճակի վերջնական որոշման առանցքային կետերը: Արցախի ժողովուրդն ունի նույն իրավունքները, ինչ բոլորը, և հակամարտության գոտում գտնվելու հանգամանքն Արցախի ժողովրդին չի կարող զրկել իրենց համընդհանուր հիմնարար իրավունքներից»,- նշել է ԱԳն ղեկավարը:

 

Լրահոս

Դիտել ավելին