Կարևոր իրադարձություններ

Երեք օրում 19 օձ է տեղափոխվել անվտանգ տարածք

17 Հունիս, 2022 08:49
Երեք օրում 19 օձ է տեղափոխվել անվտանգ տարածք

Հունիսի 15-17-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 18 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Լոռու մարզի Ալավերդի, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջևան, Բերդ, Արագածոտնի մարզի Աշտարակ,Կոտայքի մարզի Աբովյան քաղաքներում և Պռոշյան գյուղում:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 6 շահմար, 4 գյուրզա, 9 սահնօձ և տեղափոխել անվտանգ տարածք:

 

Լրահոս

Դիտել ավելին