Կարևոր իրադարձություններ

Ընդդիմությունը շարունակում է հանրությանը ստերով կերակրել ու մոլորեցնել անգամ յուրայիններին. Տ. Չախոյան

16 Հունիս, 2022 13:40
Հեղինակ՝ Տարոն Չախոյան
Ընդդիմությունը շարունակում է հանրությանը ստերով կերակրել ու մոլորեցնել անգամ յուրայիններին. Տ. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան էջում գրել է.«Իշխանափոխության պահանջով փողոցային պայքար սկսած ընդդիմությունն անընդհատ խոսում է ձեռքբերումների մասին՝ շարունակելով հանրությանը ստերով կերակրելու իր բացասական պրակտիկան ու փորձելով մոլորեցնել անգամ յուրայիններին։

Տապալված փողոցային շարժման առաջնորդների միակ ձեռքբերումները սրանք են․

❗️ Փողոցային բախումների հետևանքով վնավածք ստացած տասնյակ ցուցարարներ ու ոստիկաններ։

❗️ Իրավախախտումների հետ կապված վարչական վարույթ ավելի քան 1400 անձի նկատմամբ։

❗️ Տասնյակ քրեական գործեր՝ հարուցված օրինախախտ ցուցարարների նկատմամբ։

❗️ Տասնյակ ձերբակալված անձինք, ովքեր իրենց պատիժն արդեն կրում են քրեակատարողական հիմնարկներում։

Բնականաբար պատգամավորի մանդատի հետևում թաքնված ընդդիմության առաջնորդներից և ոչ ոք քրեական գործերով անցնող ցուցարարների փոխարեն պատասխան չի տալու, դրա փոխարեն խոսում են ձեռքբերումներից»։

 

Լրահոս

Դիտել ավելին