Կարևոր իրադարձություններ

Արմեն Գրիգորյանն ու Բելառուսի ԱԽ պետական քարտուղարը քննարկել են երկկողմ համագործակցությունը ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ շրջանակներում

16 Հունիս, 2022 11:50
Արմեն Գրիգորյանն ու Բելառուսի ԱԽ պետական քարտուղարը քննարկել են երկկողմ համագործակցությունը ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ շրջանակներում

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հանդիպել է Բելառուսի Հանրապետության ԱԽ պետական քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչի հետ, որը Երևանում է ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-բելառուսական համագործակցության օրակարգին, մասնավորապես՝ երկկողմ համագործակցությանը ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ շրջանակներում:

Զրուցակիները քննարկել են երկկողմ հարաբերությունները զարգացնելու ուղիները և դրանց հեռանկարները: Բելառուսի ԱԽ պետական քարտուղարն ընդգծել է Մինսկի պատրաստակամությունը՝ ընդլայնելու երկու երկրների միջև տնտեսական ապրանքաշրջանառության ծավալները։

Հանդիպման վերջում Բելառուսի ԱԽ պետական քարտուղարն Արմեն Գրիգորյանին պաշտոնական այցով հրավիրել է Բելառուսի Հանրապետություն։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին