Կարևոր իրադարձություններ

Ի սկզբանե Արցախի հարցը եղել է իրավունքների և անվտանգության հարց.ոչինչ չի փոխվել. պատգամավոր

16 Հունիս, 2022 11:38
Ի սկզբանե Արցախի հարցը եղել է իրավունքների և անվտանգության հարց.ոչինչ չի փոխվել.  պատգամավոր

Խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը հայտարարեց, որ ՔՊ-ն կարծում է, որ Արցախի կարգավիճակի հարցը ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ պաշտպանելու արցախահայության իրավունքները, ուստի այն ոչ թե զուտ կարգավիճակի, այլ իրավունքի հարց է։ 

«Արցախի կարգավիճակի մասին երեկ վարչապետը հայտարարել է, որ Արցախի կարգավիճակը չպետք է լինի մեզ համար նպատակ, այլ պետք է լինի միջոց՝ արցախախահայության իրավունքները և անվտանգությունը ապահովելու համար։ Արցախյան հարցը ի սկզբանե և միշտ ՀՀ-ի կողմից դիտարկվել է որպես իրավունքի հարց, անվտանգության հարց։ Ինչի՞ է որոշել Արցախը, որ պետք է ինքոնորոշվի, ինքնանպատա՞կ։ Ինչ-որ պահից իր էքզիստենցիալ իրավունքը պաշտպանելու նպատակով արցախահայությունը ստիպված է եղել գնալ ինքնորոշման ճանապարհով։

Ոչինչ չի փոխվել, ի սկզբանե Արցախի հարցը եղել է իրավունքների և անվտանգության հարց, հիմա էլ իրավունքների և անվտանգության հարց է։ Ոչինչ չի փոխվել», - հայտարարել է Ջուլհակյանը։ 

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել է.

«Արցախի ցանկացած կարգավիճակ, որը իրապես պաշտպանելու է Արցախի հայության իրավունքները, ազատություններն ու անվտանգությունը, մեզ համար լուծում է»։

 

Լրահոս

Դիտել ավելին