Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ սպասել ընդդիմադիր շարժման մարտավարության փոփոխությունից. «Փաստ»

16 Հունիս, 2022 08:40
Ի՞նչ սպասել ընդդիմադիր շարժման մարտավարության փոփոխությունից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ավելի քան երկու ամիս է, ինչ ընդդիմությունը իշխանափոխության պահանջով հանրահավաքային պայքար է սկսել։ Եվ ընդդիմության նախաձեռնած շարժման անցած ճանապարհի վերաբերյալ կարծիքները տարբեր են։ Որոշ մարդիկ հույսեր ունեին, թե շատ արագ պետք է ժողովրդական ճնշման ներքո իշխանափոխություն տեղի ունենար, սակայն, երբ երկու ամսում այն տեղի չի ունենում, այդ նույն մարդիկ ինչ-որ առումով հիասթափություն են ապրում։

Իրականում ի սկզբանե պարզ էր, որ պետք չէ ակնթարթային արդյունքների հասնելու ակնկալիքներ ունենալ, ու սա երկարատև պայքար է լինելու, ինչի համար անհրաժեշտ է համբերատարություն ու կամք, ինչի մասին ոչ մեկ անգամ նշել են նաև ընդդիմադիրները: Մյուս կողմից՝ իրավիճակի հասունացումը աստիճանական զարգացող գործընթաց է։ Եթե նկատի ունենանք, օրինակ՝ իշխանությունների նկատմամբ հանրային վերաբերմունքը ամիսներ առաջ և ներկայումս, ապա տարբերությունն ակնհայտ կդառնա։ Բայց միայն իշխանափոխության հարցը չէ, որ ընդդիմադիր շարժումը դրել է իր առաջ։

Բայց միայն մարտավարության փոփոխությունն ինքնին չի ենթադրում, թե հաջողությունն ապահովված է, դրանք կախված են «Դիմադրություն» շարժման հետևողական քայլերից և հանրության հետ տարվող աշխատանքից։ Այլ կերպ ասած՝ մարտավարության վերափոխումը չպետք է լինի ինքնանպատակ և ընդամենը շարժման կյանքը երկարաձգելու նպատակ հետապնդի»։

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին