Կարևոր իրադարձություններ

Հայկական ստարտափները` «VivaTech-2022»-միջազգային ցուցահանդեսին

15 Հունիս, 2022 21:57
Հայկական ստարտափները` «VivaTech-2022»-միջազգային ցուցահանդեսին

Փարիզում մեկնարկել է Եվրոպայի ամենախոշոր տեխնոլոգիական միջոցառումներից մեկը՝ «VivaTech-2022» միջազգային ցուցահանդեսը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ հայկական պատվիրակությունը, որի կազմում են ոլորտային 9 ստարտափներ, ցուցահանդեսին մասնակցում են «ARMENIA» միասնական տաղավարի ներքո։ Մեծ ներուժ ունեցող ևս 8 հայկական ստարտափներ միջոցառմանը մասնակցում են, որպես այցելու՝ հնարավորություն ունենալով գրավել շահագրգիռ ընկերությունների և ներդրողների ուշադրությունը, հեռանկարային պայմանավորվածություններ ձեռք բերել տեխնոլոգիական աշխարհի խոշոր ներկայացուցիչների հետ։

 

«VivaTech-2022»-ի թվային հարթակը, որտեղ ներկայացված է նաև Հայաստանը, ուղիղ կապի (live) ռեժիմով հասանելի է https://vivatechnology.com/  կայքում: Ոլորտի շահագրգիռ ներկայացուցիչները աշխարհի տարբեր անկյուններից, ունենալով հաշիվ VivaTech-ի թվային հարթակում, կարող են ծանոթանալ հայաստանյան տեխնոլոգիական ոլորտի ձեռքբերումներին, նախաձեռնություններին, նորարարություններին, ինչպես նաև՝ միջոցառման մասնակիցների գործունեությանն ու արտադրանքին: Վերջիններս, հնարավոր փոխշահավետ համագործակցության նպատակով, կարող են կապ հաստատել մեր ստարտափների հետ, հարցեր ուղղել, հանդիպումներ նշանակել:

 
«VivaTech»-ը հիմնադրվել է  2016 թվականին Publicis Groupe և Groupe Les Echos ընկերությունների կողմից։ Այն խոշորագույն միջազգային տեխնոլոգիական ցուցահանդես-համաժողովն է, որն ամբողջ աշխարհից մեկ տեղում է համախմբում  ստարտափերներին, գիտնականներին, խոշոր ընկերություններին, ներդրողներին, պաշտոնական պատվիրակություններին:
 Ցուցահանդեսային առաջին երկու օրերը նախատեսված են ստարտափների, ներդրողների, ղեկավարների, ուսանողների և գիտնականների համար։ Երրորդ օրն՝ այն բաց է լայն հանրության առջև։
 
«VivaTech-2022» միջազգային ցուցահանդեսը կշարունակվի մինչ հունիսի 18-ը։
 
«VivaTech-2022»-ի թվային հարթակը կգործի նաև ցուցահանդեսից հետո՝ մինչ 2022թ. տարեվերջ:
 

Լրահոս

Դիտել ավելին