Կարևոր իրադարձություններ

ԱԻՆ ՓԾ տնօրենը Գեղարքունիքում հանդիպել է ջրափրկարարների հետ

15 Հունիս, 2022 18:59
ԱԻՆ ՓԾ տնօրենը Գեղարքունիքում հանդիպել է ջրափրկարարների հետ

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը հունիսի 15-ին ներկայացրել է Կոտայքի մարզային փրկարարական վարչության նորանշանակ պետ Գևորգ Սեդրակյանին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։

Միջոցառումն անցկացվել է Կոտայքի մարզպետարանում, փրկարար ծառայության տնօրենին ուղեկցել են տեղակալներ Տիգրան Պետրոսյանը և Կարապետ Մանուկյանը, ներկա էին վարչության անձնակազմը, Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի ՏԻՄ վարչության պետ Հարություն Ալեքսանյանը, մարզպետարանի ներկայացուցիչները:

«Սահմանված մրցութային կարգը հաղթահարելուց և հաղթող ճանաչվելուց հետո ԱԻՆ նախարար, պարոն Արմեն Փամբուխչյանի հրամանով փ/ծ մայոր Գևորգ Սեդրակի Սեդրակյանը նշանակվել է ՓԾ Կոտայքի ՄՓՎ պետ: Խորհրդանշական է, որ նորանշանակ պետին ներկայացնում ենք մարզպետարանում. դրանով կարևորում ենք մեր և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցությունը»,- նշել է ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը:

Իր հերթին Գևորգ Սեդրակյանը շնորհակալություն է հայտնել ղեկավար կազմին վստահության համար և նշել, որ կանի հնարավոր ամեն բան վարչության անունն ու հեղինակությունը բարձր պահելու համար:

Բացի այդ, լողասեզոնի բացմանն ընդառաջ ԱԻՆ նախարար Արմեն Փամբուխչյանի հանձնարարությամբ ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանն այցելել է Գեղարքունիքի մարզի հատուկ ջրափրկարարական ջոկատ, տեղում անցկացրել անձնակազմի և տեխնիկայի ստուգատես, ծանոթացել մոտորանավակների աշխատանքային վիճակին: Այցի վերջում ՓԾ տնօրենը զրուցել է ջոկատի անձնակազմի հետ՝ քննարկել առաջիկայում նախանշված ծրագրերը:

 

Լրահոս

Դիտել ավելին