Կարևոր իրադարձություններ

ՌԴ օդուժը վերջին մեկ օրում Սիրիայում ԻՊ-ի 49 օբյեկտ է ոչնչացրել

19 Հոկտեմբեր, 2015 19:16
ՌԴ օդուժը վերջին մեկ օրում Սիրիայում ԻՊ-ի 49 օբյեկտ է ոչնչացրել

Սիրիայում ռուսական օդուժը շարունակել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ենթակառուցվածքների ուղղությամբ ավիահարվածները:

ՌԴ ՊՆ-ի փոխանցմամբ, «Հմեյմիմ» ավիաբազայից իրականացվել է 33  մարտական թռիչք՝  հարված հասցնելով Համայի, Լաթաքիայի, Դամասկոսի  և Հալեպի  շրջաններում գտնվող 49 օբյեկտի: Արդյունքում ոչնչացվել է հրամանատարական 2 կետ, 3 զինապահեստ,  ստորգետնյա 2 բունկեր, 32 կրակետ լեռնաանտառային տարածքում,  9 հենակետ, ռեակտիվ արկերի պատրաստման արտադրամաս և այլն:

 

Լրահոս

Դիտել ավելին