Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար Վայոց ձորում․ կա 1 զոհ, 1 վիրավոր

14 Հունիս, 2022 20:14
Խոշոր ավտովթար Վայոց ձորում․ կա 1 զոհ, 1 վիրավոր

Հունիսի 14-ին՝ ժամը 14։50-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 142 կմ հատվածում բախվել են Nissan և Kamaz մակնիշի ցիստեռնով ավտոմեքենաները։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Վայքի բժշկական կենտրոն։ 

Մահացածին և վիրավորին մեքենայից դուրս են բերել քաղաքացիներն ու փրկարարները, և օպերատիվ են գործել Վայքի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին