Կարևոր իրադարձություններ

Նավթամթերքի պահեստում ուսումնավարժանք է անցկացվել

14 Հունիս, 2022 19:50
Նավթամթերքի պահեստում ուսումնավարժանք է անցկացվել

«Հրդեհաշիջման, տարահանման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը նավթամթերքի պահեստում բռնկված հրդեհի դեպքում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն է անցկացվել «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ» ԱՁ նավթամթերքի պահեստում: Վարժանքն իրականացվել է Կոտայքի մարզային փրկարարական վաչության Աբովյանի թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատի կողմից: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։

Սցենարի համաձայն՝ հրդեհ է բռնկվել նավթամթերքի պահեստում: Ահազանգից անմիջապես հետո՝ Աբովյանի թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատից դեպքի վայր է մեկնում 2 մարտական հաշվարկ, իրականացվում է հետախուզում՝ վտանգի առկայությունը, հրդեհի տեղն ու չափերը, կրակի տարածման ուղիները և այլ մանրամասներ պարզելու համար: Հրդեհը մարվում է փրփրային գրոհի միջոցով:

Ուսումնավարժության նպատակն էր զարգացնել հրդեհների ժամանակ ուժերի ու միջոցների ղեկավարման ունակությունները, կատարելագործել ՀՓՋ-ի անձնակազմի գործնական ունակությունները հրդեհաշիջման, տարահանման աշխատանքների կազմակերպման և իրականացման ուղղությամբ:

Ուսումնավարժության ավարտին ամփոփվել են արդյունքները, հայտնաբերված թերությունների վերաբերյալ տրվել են կարգադրություններ և ցուցումներ:

 

Լրահոս

Դիտել ավելին