Կարևոր իրադարձություններ

Արցախն ու Հայաստանը գտնվում են բարդ իրավիճակում. Դավիթ Բաբայան

14 Հունիս, 2022 14:35
Հեղինակ՝ Դավիթ Բաբայան
Արցախն ու Հայաստանը գտնվում են բարդ իրավիճակում. Դավիթ Բաբայան

Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Փոքր երկրների համար, հատկապես նրանց, որոնք շրջապատված են թշնամական հարևաններով, առանցքային #աշխարհաքաղաքական խնդիրն իրենց աշխարհաքաղաքական գործոն լինելու պահպանումն է: Առանց դրա նրանք դատապարտված են: Աշխարհաքաղաքական գործոն լինելու կարևորագույն բաղադրիչներից է սկզբունքայնությունը։

Սկզբունքայնության և արժեքային բաղադրիչների բացակայությունը պետությանն ու ժողովրդին զրկում է աշխարհաքաղաքական ինքնավարությունից ու յուրահատկությունից։ Նման պետությունը դառնում է աշխարհաքաղաքական «խորտիկ» հարևանների, հատկապես սկզբունքային և հավակնոտ հարևանների համար։

#Արցախ/ն ու #Հայաստան/ը գտնվում են բարդ իրավիճակում, ինչն էլ ավելի արդիական է դարձնում աշխարհաքաղաքական գործոնի կարգավիճակի պահպանման և սկզբունքներին հավատարիմ մնալու հրամայականը»։

 

Լրահոս

Դիտել ավելին