Կարևոր իրադարձություններ

Մեքենայով ցուցարարների վրանին հարվածելու դեպքով բերման ենթարկվածներ կան

14 Հունիս, 2022 13:14
Մեքենայով ցուցարարների վրանին հարվածելու դեպքով բերման ենթարկվածներ կան

Այսօր վաղ առավոտյան Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած միջադեպի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից` հավելելով. «Տեղում ծառայություն իրականացնող ոստիկանները հետապնդել, մեքենայով հանդերձ երեք անձի բերման են ենթարկել»: Հարցին` դիտավորությո՞ւն, թե՞, այնուամենայնիվ, պատահականություն է տեղի ունեցածը, մեր զրուցակիցն ասաց. «Ես պատասխանեցի` առանց որևէ մեկնաբանության»:

Հիշեցնենք`առավոտյան ընդդիմադիր պատգամավորներն ահազանգել էին, որ Ֆրանսիայի հրապարակում տեղադրված վրաններից մեկի ուղղությամբ մարդատար մեքենա է ընթացել ՝ հասցնելով ճեղքել ոստիկանական հսկողությունը: Վրաններից մեկը վնասվել է, իսկ այնտեղ գտնվող քաղաքացիներից ոչ ոք չի տուժել, սակայն վրանը մասամբ վնասվել է: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին