Կարևոր իրադարձություններ

Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

13 Հունիս, 2022 22:05
Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Հունիսի 13-ին, ժամը 14:45-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի մոտ 81-րդ կմ-ին այրվում է «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ս. Հ.). տուժածներ չկան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։08-ին, մարվել՝ 15։15-ին։ Այրվել է ավտոմեքենան։

 

Լրահոս

Դիտել ավելին