Կարևոր իրադարձություններ

ԱՀ նախագահը կարևորել է հասարակական ու պետական կառույցների համագործակցությունը

13 Հունիս, 2022 20:06
ԱՀ նախագահը կարևորել է հասարակական ու պետական կառույցների համագործակցությունը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 13-ին հանդիպել է մի խումբ հանրային գործիչների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։

Օրակարգում հանրային խորհրդի ձևավորմանն առնչվող հարցեր էին: Քննարկման մասնակիցները ընդգծել են Արցախի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերներին դիմագրավելու հարցում հասարակական ու պետական կառույցների միջև համագործակցության կարևորությունը և հանրային խորհրդի` որպես նման համագործակցության հնարավոր արդյունավետ հարթակի դերը:

Հանդիպմանը մասնակցել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին