Կարևոր իրադարձություններ

Նախորդ շաբաթ արձանագրվել է թունավորման 5 դեպք

13 Հունիս, 2022 14:09
Նախորդ շաբաթ արձանագրվել է թունավորման 5 դեպք

Հունիսի 6-ից 12-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 619 դեպք, որից 162-ը արտակարգ, այդ թվում՝ 98 հրդեհի, 1 փլուզման, 7 ինքնասպանության փորձի դեպք, 35 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 203 կենցաղային կանչ. տուժել է 86 մարդ։

Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 20 մահ:

Արձանագրվել է թունավորման 5 դեպք:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 11 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 51 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 21 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

 

Լրահոս

Դիտել ավելին