Կարևոր իրադարձություններ

Կամո Ունանյանը` 5-րդ անգամ Եվրոպայի չեմպիոն (լուսանկարներ)

13 Հունիս, 2022 10:13
Կամո Ունանյանը` 5-րդ անգամ Եվրոպայի չեմպիոն (լուսանկարներ)

Հունիսի 10-12-ը, Խորվաթիայի Վարազդին քաղաքում կայացավ օլիմպիական կարատեի 4 պաշտոնական ոճերից մեկի՝ շիտորյու մարզաձևի եվրոպայի առաջնությունը։ Այս տարի Եվրոպայի առաջնությանը մասնակցել է 34 երկիր։ Առաջնությունում Հայաստանը ներկայացրել է սպորտային կարատեի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանը։

Հայ մարզիկը մրցելով  նախ անգլիացի, հետո՝ իսպանացի, սլովենացի և ռումինացի մարզիկների հետ, 4 մարտերում հաղթանակներ գրանցելով, դարձել է Եվրոպայի չեմպիոն։

«Մեկնելուց առաջ խոստացել էի, որ գնում  եմ ոսկե մեդալի հետևից, ինչպես միշտ, խոստումս կատարեցի»,- ասաց Կամո Ունանյանը, ով 5-րդ անգամ է նվաճում սպորտային կարատեի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։

Ի դեպ, ինչպես արդեն հայտնի է, այս առաջնությունից հետո Կամո Ունանյանը Եվրոպայում մեջքի վիրահատության կենթարկվի․ «Վերջին 4 տարիների ընթացքում 3 անգամ մեջքի վիրահատություն եմ ունեցել, հուսով եմ՝ սա վերջինը կլինի»,- ասել էր Ունանյանը։

Հայաստանի կարատեի միության լրատվականից հիշեցնում են, որ Կամոն տարիներ առաջ առաջնություններից մեկի ժամանակ մեջքի լուրջ վնասվածք էր ստացել և վերջին 4 տարիների ընթացքում պարբերաբար բուժում է ստանում տարբեր երկրներում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին