Կարևոր իրադարձություններ

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը լիակատար աջակցություն է հայտնել Ռուսաստանին

12 Հունիս, 2022 15:05
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը լիակատար աջակցություն է հայտնել Ռուսաստանին

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը լիակատար աջակցություն է հայտնել Ռուսաստանին և նախագահ Պուտինին:

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Ռուսաստանի օրվա կապակցությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված իր շնորհավորական հեռագրում հայտնել է իր լիակատար աջակցությունը ռուս ժողովրդին և նրա առաջնորդին, ինչպես նաև վստահություն է հայտնել երկու երկրների միջև համագործակցության հետագա ամրապնդման հարցում։ 

Կիմ Չեն Ընը ԿԺԴՀ կառավարության և ժողովրդի անունից ջերմ շնորհավորանքներ է հղել Ռուսաստանի նախագահին և ժողովրդին, Պուտինին մաղթել քաջառողջություն, իսկ ռուս ժողովրդին՝ բարօրություն և բարգավաճում։

Կիմ Չեն Ընը վստահություն է հայտնել, որ ԿԺԴՀ-ի և Ռուսաստանի հարաբերությունները, որոնք նոր փուլ են մտել 2019 թվականի ապրիլին Վլադիվոստոկում երկու երկրների ղեկավարների առաջին հանդիպումից հետո, կշարունակեն «դինամիկ զարգանալ»։

«Վստահ եմ, որ միջազգային արդարադատության պաշտպանության և գլոբալ անվտանգության ապահովման ճանապարհին երկու երկրների միջև մարտավարական և ռազմավարական համագործակցությունն էլ ավելի կսերտանա», - KCNA-ի փոխանցմամբ՝ ասել է Կիմ Չեն Ընը։

ԿԺԴՀ ղեկավարը նշել է, որ Հյուսիսային Կորեան «հաստատորեն» մտադիր է փայփայել կորեա-ռուսական բարեկամական հարաբերությունները, որոնք ունեն երկար պատմություն և ավանդույթ:

 

Լրահոս

Դիտել ավելին