Կարևոր իրադարձություններ

Հանրային առումով ակտիվ կանանց նկատմամբ անհանդուրժողականություն կա․ Ժաննա Անդրեասյան

12 Հունիս, 2022 00:17
Հեղինակ՝ Ժաննա Անդրեասյան
Հանրային առումով ակտիվ կանանց նկատմամբ անհանդուրժողականություն կա․ Ժաննա Անդրեասյան

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Երբ խոսում ենք կանանց հանդեպ հանրային անհանդուրժող վերաբերմունքի մասին, հաճախ նկատի ենք ունենում տղամարդկանց։ Բայց շատ հաճախ, ցավոք, տեսնում ենք հենց կանանց կողմից խիստ անհանդուրժող վերաբերմունք այն կանանց նկատմամբ, որ հանրային առումով ակտիվ են, դիրքորոշում ունեն, որևէ ոլորտում մասնագիտական հաջողություն ունեն։

Ընդ որում, այդ անհանդուրժողականությունը դրսևորվում է հաճախ արտաքնի ու մասնավոր կյանքի մասին հնարավորինս ցավոտ ու գռեհիկ դատողությունների տեսքով։

Սիրելի կանայք, այդ կանայք չեն գործում ձեր հաշվին, գործում են ու ճանապարհ են բացում նաև ձեզ համար ու մեր աղջիկների համար։ Կանանց համերաշխությունը մեծ ուժ է։ Փորձեք, կտեսնեք»։

 

Լրահոս

Դիտել ավելին