Կարևոր իրադարձություններ

Չինաստանը պատերազմ կսկսի, եթե Թայվանը որոշի անկախանալ. ՉԺՀ ՊՆ

11 Հունիս, 2022 17:24
 Չինաստանը պատերազմ կսկսի, եթե Թայվանը որոշի անկախանալ. ՉԺՀ ՊՆ

Չինաստանի պաշտպանության նախարար Վեյ Ֆենհեն հայտարարել է, որ եթե Թայվանը հայտարարի Չինաստանից անկախանալու մասին, Պեկինը, անկասկած, պատերազմ կսկսի։

«Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակը կճնշի Թայվան կղզին մեզնից անջատելու ցանկացած փորձ։ Պեկինը կպաշտպանի հայրենիքի միասնությունը»,- զգուշացրել է պաշտոնյան՝ ամերիկացի գործընկեր Լլոյդ Օսթինի հետ հանդիպմանը։

Նրա խոսքով՝ «Մեկ Չինաստան» սկզբունքի ճանաչումն անհերքելի պայման է Չինաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների բնականոն զարգացման համար։

 

 

Լրահոս

Դիտել ավելին