Կարևոր իրադարձություններ

Շաբաթօրյակ՝ Քանաքեռ-Զեյթունում (լուսանկարներ)

11 Հունիս, 2022 17:50
Շաբաթօրյակ՝ Քանաքեռ-Զեյթունում (լուսանկարներ)

Մայրաքաղաքն առավել մաքուր դարձնելու Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությանն այս շաբաթ միացել էր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցների ու բնակիչների ուժերով մաքրվել է խնդրահարույց 3 հասցե:

Սանմաքրման աշխատանքներ են տարվել նաև բազմաբնակարան շենքերի բակերում ու զբոսայգիներում: Գործընթացը տեղում վերահսկել են Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն ու Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Կարեն Հակոբյանը:

Շաբաթօրյակին միացած բոլոր բնակիչներին տրամադրվել են անհրաժեշտ պարագաներ, սանմաքրման ու կուտակված աղբի տեղափոխման համար աշխատանքներում ներգրավվել է 40 միավոր հատուկ տեխնիկա:

 

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին