Կարևոր իրադարձություններ

17 ընկերություններ կմասնակցեն Փարիզում կայանալիք Եվրոպայի ամենախոշոր տեխնոլոգիական միջոցառմանը

11 Հունիս, 2022 10:31
17 ընկերություններ կմասնակցեն Փարիզում կայանալիք Եվրոպայի ամենախոշոր տեխնոլոգիական միջոցառմանը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ ոլորտային 17 ընկերություններ հունիսի 15-18-ը կմասնակցեն Փարիզում կայանալիք Եվրոպայի ամենախոշոր տեխնոլոգիական միջոցառմանը՝ VivaTech միջազգային ցուցահանդեսին:

Ինչպես ներկայացնում են ՀՀ ԲՏԱ նախարարությունից, տեխնոլոգիական ոլորտի 9 ընկերություններ հանդես կգան «ՀԱՅԱՍՏԱՆ» միասնական տաղավարի ներքո։ Մեծ ներուժ ունեցող ևս 8 հայկական ստարտափներ կմասնակցեն միջոցառմանը՝ հնարավորություն ունենալով գրավել տեխնոլոգիական աշխարհի խոշոր ներկայացուցիչների ուշադրությունն ու հեռանկարային պայմանավորվածություններ ձեռք բերել:

 

Լրահոս

Դիտել ավելին