Կարևոր իրադարձություններ

30-ամյա վարորդը Mercedes-ով կիսակողաշրջված վիճակում հայտնվել է Կարապի լճում

11 Հունիս, 2022 00:20
30-ամյա վարորդը Mercedes-ով կիսակողաշրջված վիճակում հայտնվել է Կարապի լճում

Այսօր՝ հունիսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես փոխանցում է shamshyan.com-ը, ժամը 23:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 30-ամյա Էդուարդ Գասպարյանը իր վարած Mercedes  մակնիշի ավտոմեքենայով Տերյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գովազդային վահանակին, այնուհետև հայտնվել Կարապի լճի մոտ, բախվել 3 ծառերի և առաջ ընթանալով, կիսակողաշրջված վիճակում հայտնվել Կարապի լճում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկութունների բարեբախտաբար, տուժածներ չկան: 

Օպերատիվորեն  ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 16 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ:

Ըստ նախնական տեկեկությունների՝ ավտոմեքենայի արգելակների հետ խնդիր է առաջացել ու վարորդը, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, նման իրավիճակում  է հայտնվել: Այս պահին պարեկները սպասում են, որպեսզի հատուկ տեխնիկան մոտենա և մեքենան դուրս բերեն անվտանգ գոտի: 

 

Լրահոս

Դիտել ավելին