Կարևոր իրադարձություններ

Կանադան սառեցրել է ռուսական ակտիվները

10 Հունիս, 2022 12:57
Կանադան սառեցրել է ռուսական ակտիվները

Կանադայի ոստիկանությունը 2022 թ.-ի փետրվարի 24-ից հունիսի 7-ն ընկած ժամանակահատվածում սառեցրել է 123,031 միլիոն դոլար ընդհանուր գումարով ռուսական ակտիվները: Այս մասին հայտնել է Կանադայի ոստիկանությունը:

Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ։ կապված՝ Օտտավան փետրվարի վերջից տնտեսական պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի Դաշնության դեմ։

Կանադան վերջին անգամ հայտարարել է տնտեսական սահմանափակումների մասին հունիսի 8-ին:

Այնուհետ Օտտավան հրապարակեց 28 ընկերությունների ցանկ՝ կապված Ռուսաստանի Դաշնության նավթագազային և քիմիական արդյունաբերության հետ, որոնք հայտնվեցին պատժամիջոցների տակ։

Մասնավորապես, դրանք վերաբերում են շինարարությանը և տարբեր տեսակի տրանսպորտային, համակարգչային, հաշվապահական, խորհրդատվական, ինժեներական և այլ ծառայություններին։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին