Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    407
    419

  • EUR

    391,5
    411,5

  • RUB

    5,82
    7,67

Կարևոր իրադարձություններ

Կարեն Գիլոյանն աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիա

10 Հունիս, 2022 12:01
Կարեն Գիլոյանն աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հունիսի 10-ից 12-ը կգործուղվի Շվեյցարիայի Համադաշնություն:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը Լոզանում կմասնակցի Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) ամենամյա սիմպոզիումին:

Այցի շրջանակում Կարեն Գիլոյանը նաև աշխատանքային հանդիպումներ կունենա WADA-ի նախագահ Վիտոլդ Բանկայի, գլխավոր քարտուղար Ֆրեդերիկ Դոնզեի, Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կառլոս Ռոյի և պաշտոնատար այլ անձանց հետ:

Նշենք՝ WADA-ի ամենամյա սիմպոզիումը հակադոպինգային օրացույցի խոշորագույն միջոցառումներից է: Այն պետք է կայանար այս տարվա մարտի 24-ից 25-ը Լոզանում, սակայն հետաձգվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով: Նույն պատճառով ավելի վաղ չեղարկվել էին WADA-ի՝ 2020 և 2021 թվականներին նախատեսված սիմպոզիումները:

Սիմպոզիումն ավանդաբար միավորում է միջազգային ֆեդերացիաների, ազգային և տարածաշրջանային կազմակերպությունների՝ դոպինգի դեմ պայքարով զբաղվող մասնագետների, մարզիկների, ինչպես նաև կառավարությունների ներկայացուցիչների:

 

Լրահոս

Դիտել ավելին