Կարևոր իրադարձություններ

Արմավիրում տներից մեկի մոտ կայանած մեքենան հրդեհվել է (լուսանկարներ)

09 Հունիս, 2022 22:01
Արմավիրում տներից մեկի մոտ կայանած մեքենան հրդեհվել է (լուսանկարներ)

Հունիսի 9-ին, ժամը 11։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Նալբանդյան փողոցում ավտոմեքենա է այրվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Նալբանդյան փողոցի տներից մեկի մոտ կայանած «Opel Zafira» ավտոմեքենայում:

ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 11։39-ին, մարվել՝ 11։51-ին Այրվել է ավտոմեքենան։

 

Լրահոս

Դիտել ավելին