ՊԵԿ նախագահը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետ երկար տարիների համագործակցության, մաքսային մարմնի խնդիրների իրականացման, ինչպես նաև մաքսային մարմնի գործունեությանն աջակցություն ցուցաբերելու գործում զգալի ավանդ ունենալու համար Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության մաքսային ծառայության ներկայացուցիչ Սերգեյ Գարմոննիկովին պարգևատրել է «Համագործակցության ու փոխգործակցության համար» մեդալով:
Սերգեյ Գարմոննիկովն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ռուստամ Բադասյանին արդյունավետ համագործակցության համար և ընդգծել, որ Հայաստանում իր պաշտոնավարման ընթացքում ներդրել է առավելագույն ջանքերը՝ երկու պետությունների մաքսային ծառայությունների միջև փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ: