Կարևոր իրադարձություններ

ՌԴ-ն առանցքային դերակատարում է ունեցել Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի կասեցման գործում. Միրզոյան

09 Հունիս, 2022 13:29
 ՌԴ-ն առանցքային դերակատարում է ունեցել Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի կասեցման գործում. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը  Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո մամուլի համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը շարունակում է հավատալ, որ ռուսական խաղաղապահ առաքելությունը ի վիճակի է վերականգնել 2020 թ. եռակողմ հայտարարությամբ Լեռնային Ղարաբաղում հաստատված ստատուս քվոն` 2022 թ. մարտի 23-ի դրությամբ եղած իրավիճակը, որը խախտվել է Ասկերանի Փառուխ գյուղ ադրբեջանական զինուժի ներխուժմամբ։

Միրզոյանը շեշտեց նաև  որ Ռուսաստանի Դաշնությունը առանցքային դերակատարում է ունեցել Արցախի դեմ սանձազերծված ագրեսիան կասեցնելու գործում։

«Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ ուժերի տեղակայումը` որպես սադրանքները կանխելու և Արցախի ժողովրդի անվտանգությունը ապահովելու գործոն, կոչված է պայմաններ ստեղծելու մեր տարածաշրջանում բնականոն կյանքի վերականգնման, կայունության և անվտանգության ապահովման համար», - հավելեց Հայաստանի արտգործնախարարը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին