Կարևոր իրադարձություններ

Գայանե Եղիազարյանը ստանձնեց պատգամավորական մանդատը

09 Հունիս, 2022 12:08
Գայանե Եղիազարյանը ստանձնեց պատգամավորական մանդատը

Ազգային ժողովի այսօրվա նիստի սկզբում ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու արձանագրությունը։ 

Մանդատը տրվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Գայանե Եղիազարյանին։ 

Հիշեցնենք, որ Անուշ Բեղլոյանը հրաժարվել էր մանդատից՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում ընտրվելու պատճառով։

 

 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին