Կարևոր իրադարձություններ

Խուլիգանական պահվածք դրսևորած պատգամավորների տեղը միանշանակ փողոցն է․ Տարոն Չախոյան

08 Հունիս, 2022 22:59
Հեղինակ՝ Տարոն Չախոյան
Խուլիգանական  պահվածք դրսևորած պատգամավորների տեղը միանշանակ փողոցն է․ Տարոն Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Պատգամավորական մանդատը տրվում է ժողովրդի շահերին ծառայելու համար, այլ ոչ թե փողոցային խուլիգանի նման պետական կառույցներ ներխուժելու, աշխատանքը խաթարելու ու առավել ևս պատերազմի զոհերի լուսանկարները գետնին շպրտելու համար:

Անշուշտ, փոքրիկ ցանկության դեպքում պատգամավորներին կտրվեր ցանկացած պետական պաշտոնյայի, այդ թվում նաև առողջապահության նախարարի հետ հանդիպման հնարավորություն: Սակայն ակնհայտ է, որ առողջապահության նախարարություն ներխուժած պատգամավորներին դա չէր հետաքրքրում, վերջիններիս նպատակը շոու սարքելն էր` այդ թվում պատերազմի զոհերի նկարները գետնին շաղ տալով:

Խուլիգանական պահվածք դրսևորած պատգամավորների պահվածքը պարսավանքի է արժանի, իսկ նրանց տեղը միանշանակ փողոցն է»:

 

Լրահոս

Դիտել ավելին