Կարևոր իրադարձություններ

Խորհրդակցություններ՝ ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ների միջև

08 Հունիս, 2022 21:54
Խորհրդակցություններ՝ ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ների միջև

Հունիսի 8-ին Երևանում անցկացվեցին Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցություններ՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինի ղեկավարությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից։

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվեց ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում փոխգործակցությանը, ԱՊՀ ձևաչափում համագործակցությանը վերաբերող արդիական թեմաների լայն շրջանակ:

Ընդգծվեց նշյալ բազմակողմ միավորումների կանոնադրական և պայմանագրային նպատակների արդյունավետ ապահովման նպատակով համակարգված մոտեցումների մշակման շարունակականության կարևորությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին