Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    405,5
    415,5

  • EUR

    409,5
    431,5

  • RUB

    5,98
    6,93

Կարևոր իրադարձություններ

Սյունիքից սանավիացիայի ուղղաթիռներով 2 երեխա տեղափոխվել է «Սուրբ Ասվածամայր» ԲԿ

08 Հունիս, 2022 20:14
Սյունիքից սանավիացիայի ուղղաթիռներով 2 երեխա տեղափոխվել է  «Սուրբ Ասվածամայր» ԲԿ

Մեկ օրում Սյունիքի մարզից սանավիացիայի ուղղաթիռներով երկու տարբեր երեխաներ են տեղափոխվել «Սուրբ Ասվածամայր» ԲԿ: Այս մասին տեղեկանում ենք բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջից։

Առաջին ուղղաթիռը տեղափոխել է մոտ 3 մետր բարձրությունից ընկած 8-ամյա աղջնակին, ով գանգուղեղային վնասվածքներով ու կոտրվածքով տեղափոխվել է նախ Գորիս, ստացել առաջին օգնություն, այնուհետև «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները սանավիացիայով նրան տեղափոխել են Երևան: Երեխայի վիճակը ներկա պահին գնահատվում է ծանր, բայց կայուն:

 

Երկրորդ ուղղաթիռը տեղափոխել է 4-ամյա տղայի՝ ծանր շնչառական անբարարվածությամբ: Մինչև ուղղաթիռի մեկնելը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները հեռախոսով են խորհրդատվություն տվել տեղի գործընկերներին, այնուհետև մեկնել են Կապան ու երեխային միացրած արհեստական շնչառության սարքին տեղափոխել Երևան: Տղայի վիճակը ներկա պահին գնահատվում է ծանր, կյանքին սպառնացող վտանգ կա:

 

Լրահոս

Դիտել ավելին