Կարևոր իրադարձություններ

Լավրովը ժամանեց Երևան

08 Հունիս, 2022 17:31
Լավրովը ժամանեց Երևան

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով ժամանել է Երևան։ Նրան օդանավակայանում դիմավորել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Լավրովը Երևան է ժամանել Անկարայից, որտեղ առավոտյան հանդիպում է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այցի շրջանակում նախատեսվում է հունիսի 9-ին Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի բանակցությունները, բացի այդ, հանդիպումներ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին