Կարևոր իրադարձություններ

Վանաձորի որոշ հատվածներում գազ չի լինի

08 Հունիս, 2022 15:40
Վանաձորի որոշ հատվածներում գազ չի լինի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից հայտնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 9-ին ժամը 10:00-19:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Իսահակյան, Ուսանողական, Աղայան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից գազասպառողներին խնդրում են պահպանել անվտանգության կանոնները:

 

 

Լրահոս

Դիտել ավելին