Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    407
    417

  • EUR

    411,5
    433,5

  • RUB

    6,04
    6,99

Կարևոր իրադարձություններ

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Ստրասբուրգ

08 Հունիս, 2022 15:00
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Ստրասբուրգ

Աշխատանքային այցով 2022 թվականի հունիսի 8-12-ը Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը։

Ալեն Սիմոնյանի հետ Ստրասբուրգ կմեկնեն նաև օգնականն ու խորհրդականը:

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանին հանձնարարվել է գործուղման հետ կապված ճանապարհածախսի (Վ. Վարդանյան՝ Բեռն-Ստրասբուրգ-Երևան), ներկայացուցչական ծախսերի, օրապահիկի և գիշերավարձի՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին։

 

Լրահոս

Դիտել ավելին