Կարևոր իրադարձություններ

Վարչապետը ցավակցական ուղերձ է հղել Բրազիլիայի նախագահին

08 Հունիս, 2022 12:58
Վարչապետը ցավակցական ուղերձ է հղել Բրազիլիայի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ժաիր Բոլսոնարուին՝ Պերնամբուկու նահանգում հորդառատ անձրևների պատճառած մարդկային զոհերի կապակցությամբ:Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Ուղերձում ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Ցավով տեղեկացա Բրազիլիայի Պերնամբուկու նահանգում օրեր շարունակ տեղացող անձրևների և սողանքների հետևանքով տասնյակ զոհերի և անհետ կորածների մասին:

Վշտակցելով Ձեզ և Բրազիլիայի բարեկամ ժողովրդին՝ մաղթում եմ տուժածներին շուտափույթ ապաքինում, իսկ զոհվածների հարազատներին և Բրազիլիայի ողջ ժողովրդին՝ տոկունություն և ոգու արիություն:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին