Կարևոր իրադարձություններ

Wildberries-ը վճարումները կընդունի հայկական դրամով

08 Հունիս, 2022 11:03
Wildberries-ը վճարումները կընդունի հայկական դրամով

Wildberries-ը անցել է միջազգային գործընկերների հետ ազգային արժույթներով հաշվարկների: Այս մասին հայտնել են շուկայի մամուլի ծառայությունից, փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Wildberries առցանց հարթակն անցել է միջազգային բիզնեսի ներկայացուցիչների հետ հաշվարկների իրենց ազգային արժույթներով: Բելառուսում ձեռներեցների համար փոխանցումները կատարվում են բելառուսական ռուբլով, Ղազախստանում՝ տենգեով, Հայաստանում՝ դրամով, Ղրղզստանում՝ սոմով, Ուզբեկստանում՝ սումով»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ նման քաղաքականությունն ընկերությանը թույլ կտա աջակցություն ցուցաբերել արտաքին շուկաներում տեղական բիզնեսի ներկայացուցիչներին։

«Wildberries-ը միջազգային առցանց հարթակ է, որտեղ տարբեր երկրների ձեռնարկատերեր վաճառում են իրենց ապրանքները և ծառայություններ են մատուցում հաճախորդներին և բիզնեսին։ Նոր ֆինանսական քաղաքականությունը կդարձնի փոխադարձ հաշվարկներն էլ ավելի թափանցիկ, կամրապնդի տարածաշրջանային արժույթները և կօգնի ձեռնարկատերերին նվազագույնի հասցնել տատանումների պատճառով հնարավոր կորուստները»,- նշված է մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին