Կարևոր իրադարձություններ

Հրդեհ` Չաուշի փողոցում

08 Հունիս, 2022 10:14
Հրդեհ` Չաուշի փողոցում

ԱԻՆ-ից հայտում են, որ հունիսի 7-ին, ժամը 23։24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մուշ թաղամասի Գևորգ Չաուշի 1-ին փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է հունիսի 8-ին, ժամը 00:03-ին, մարվել՝ 00:56-ին։

Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը և ջերմամեկուսիչ շերտը (30 քմ):

 

 

Լրահոս

Դիտել ավելին