Կարևոր իրադարձություններ

Ավտոտնակում ավտոմեքենա է այրվել

08 Հունիս, 2022 08:59
Ավտոտնակում ավտոմեքենա է այրվել

Հունիսի 7-ին, ժամը 23։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մառի փողոցի թիվ 2 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է հունիսի 8-ին, ժամը 00:07-ին, մարվել՝ 00:08-ին: Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ` Հ. Հ.) շարժիչի հատվածը:

 

Լրահոս

Դիտել ավելին