Կարևոր իրադարձություններ

Մարտավարական զորավարժություն՝ N զորամիավորման զորամասերից մեկում

07 Հունիս, 2022 22:43
Մարտավարական զորավարժություն՝ N զորամիավորման զորամասերից մեկում

N զորամիավորման զորամասերից մեկի ստորաբաժանումների ներգրավմամբ հունիսի 7-ին անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ի լրատվական ծառայությունից։

Բացազատված ուսումնական կետերում զինծառայողներին ներկայացվել են պայմանական մարտական իրավիճակում ստորաբաժանումների խնդիրները և փոխգործակցության կարգը, մարտի վարման կանոնները։

Առաջադրվել են ուսումնամարտական և մարտավարական խնդիրներ,  ստուգվել են հրամանատարների՝ կտրուկ փոփոխվող իրադրության պայմաններում որոշումների կայացման և անձնակազմի գործողությունների ներդաշնակման հմտությունները։

 

Լրահոս

Դիտել ավելին