Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Երևանի Գևորգ Հովսեփյան փողոցում․ ԱԻՆ

06 Հունիս, 2022 21:37
Ավտովթար  Երևանի Գևորգ Հովսեփյան փողոցում․ ԱԻՆ

Հունիսի 6-ին, ժամը 13։19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գևորգ Հովսեփյան 6 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Ford» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ․ Ա․, ծնված 2000 թ․) բախվել է մոտակայքում գտնվող էլեկտրական սյանը և գազատար խողովակին։

Փրկարարները հոսանքազրկել են «Ford» մակնիշի ավտոմեքենան և իրականացրել են հերթապահություն։

 

Լրահոս

Դիտել ավելին