Կարևոր իրադարձություններ

Հրաչյա Սարգսյանը պարգևներ է հանձնել Արգավանդ-Շիրակ նոր ճանապարհի կառուցմանը մասնակցած մի շարք անձանց

06 Հունիս, 2022 19:35
Հրաչյա Սարգսյանը պարգևներ է հանձնել Արգավանդ-Շիրակ նոր ճանապարհի կառուցմանը մասնակցած մի շարք անձանց

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այսօր հյուրընկալել էր Արգավանդ - Շիրակ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին մասնակցած տեղական ու միջազգային ընկերությունների, ինչպես նաև Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Արգավանդ - Շիրակ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները բարձր մակարդակով կազմակերպելու և ներդրած նշանակալի ավանդի համար «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի Ծրագրի իրականացման խմբի տեխնիկական մասնագետ Վարդան Կարապետյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:

Նոր ճանապարհի կառուցման գործում ներդրած ավանդի համար «Էգիս ինթերնեյշնլ», «ՍՈՒՖԵՏ», «ԿԱՊԱՎՈՐ», «ԼԵՎԱՆՏԻՆԱ ԻՆԽԵՆԵՐԻԱ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻՈՆ», «ՍԻԱՌՓԻ» ընկերությունները, ինչպես նաև Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի ու ծրագրի թիմի մյուս անդամներն էլ արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրերի և շնորհակալագրերի:

Շնորհակալություն հայտնելով ծրագրի գործընկերներին ու բոլոր մասնակիցներին պատասխանատու նախագիծը հաջողությամբ կյանքի կոչելու համար՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերով կշարունակեն իրականացնել մայրաքաղաքի համար կարևոր ու կենսական նշանակություն ունեցող նոր ծրագրեր:

 

Լրահոս

Դիտել ավելին