Կարևոր իրադարձություններ

Չարժե ցուցարարներին բախման տանել ոստիկանների դեմ, հետո լեղաճաք ընկնել ոստիկանների ու ցուցարարների արանքը ու խնդրել՝ դիստանցիա պահել. Լ. Բարսեղյան

04 Հունիս, 2022 15:45
Հեղինակ՝ Լևոն Բարսեղյան
Չարժե ցուցարարներին բախման տանել ոստիկանների դեմ, հետո լեղաճաք ընկնել ոստիկանների ու ցուցարարների արանքը ու խնդրել՝ դիստանցիա պահել. Լ. Բարսեղյան

Գյումրու «Ժուռնալիստների Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նախօրեին Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած միջադեպին.

«Պարոնայք քաղաքական ականավոր և անկրկնելի առաջնորդներ, չարժե ցուցարարներին բախման տանել ոստիկանների դեմ, հետո լեղաճաք ընկնել ոստիկանների ու ցուցարարների արանքը ու խնդրել՝ դիստանցիա պահել։

Ողջամտությունը հուշում է, որ կամ միշտ պիտի ամեն ինչ անել դիստանցիա պահելու համար, կամ վերջում չարժե կապտած աղաչել, որ իրարից հեռու մնան։ Ողջամտությունը շռայլություն է, գոնե հաշվենկատությամբ կառաջնորդվեիք»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին