Կարևոր իրադարձություններ

ԻՔՄ-ն հայտնել է «Դիմադրություն» շարժման այսօրվա հանրահավաքի մասնակիցների թիվը

03 Հունիս, 2022 20:05
ԻՔՄ-ն հայտնել է «Դիմադրություն» շարժման այսօրվա հանրահավաքի մասնակիցների թիվը

Այսօր՝ հունիսի 3-ին, ընդդիմադիր «Դիմադրություն» շարժումը 16:00-ից հանրահավաք էր իրականացնում Երևանի Ֆրանսիայի հրապարակում:

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 16:23-ի դրությամբ Ֆրանսիայի հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 2870 մարդ:

Լուսանկարը և հաշվարկը հիմնավորող ապացույցները հասանելի են այստեղ՝ https://uic.am/15830

Հանրահավաքը՝ օդից՝ https://youtu.be/XiQURqmpnrE

 

Լրահոս

Դիտել ավելին