Կարևոր իրադարձություններ

Հայուհին Ղազախստանից կվերադառնա Գրան Պրիով

03 Հունիս, 2022 09:58
Հայուհին Ղազախստանից կվերադառնա Գրան Պրիով

Ազնավուր քոլեջի ուսանողուհին արժանացել է Գրան Պրիի՝ Ղազախստանի «Բոստորգայի» մրցույթում: Ղազախստանի հանրապետության Ալմա-Աթա քաղաքում, մայիսի 28-ից հունիսի 1-ը, կայացել է պատանի կատարողների ամենամյա «Բոստորգայի» 20-րդ միջազգային մրցույթը։ Հոբելյանական միջազգային մրցույթում այս տարի Հայաստանը ներկայացրել է Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի «Երգեցողություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի Սուսաննա Պողոսյանը։ «Բոստորգայի» 20-րդ մրցույթում հանդես են եկել աշխարհի 7 երկրներից մոտ 300 մասնակից, այդ թվում խմբեր և անհատներ։

Հայաստանի պատվիրակ Սուսաննա Պողոսյանը, առաջին մրցութային օրը կատարել է Արամ Ավագյանի և Սրբուհի Ստամբոլցյանի հեղինակած «Հայաստան աշխարհ» երգը։ Իսկ երկրորդ օրը՝ Քրիստինա Ագիլերայի «Hurt» երգը։

Ժյուրիի առավելագույն միավորներ վաստակելով, Սուսսաննա Պողոսյանն արժանացել է «Բոստորգայի» 20-րդ  միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին՝ Գրան Պրիին։

Միջազգային մրցույթի ժյուրիի կազմում է եղել նաև Ազնավուր քոլեջի «Երաժշտության» ամբիոնի վարիչ, երգիչ Տիգրան Հայորդին։

Հայաստանի պատվիրակությունը մի քանի օրից Հայաստան կվերադառնա պատվավոր մրցանակով։

 

Լրահոս

Դիտել ավելին