Կարևոր իրադարձություններ

«Nissan Teana»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել «Հայմամուլի» կրպակին

03 Հունիս, 2022 09:25
«Nissan Teana»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել «Հայմամուլի» կրպակին

Հունիսի 2-ին, ժամը 20:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ Կրկեսի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի թիվ 6 շենքի մոտակայքում «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել «Հայմամուլի» կրպակին. տուժածներ չկան։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։

 

Լրահոս

Դիտել ավելին