Կարևոր իրադարձություններ

ՀՖՖ փոխնախագահը որդուն բանակից ազատել է Ռուբեն Հայրապետյանի ջանքերո՞վ. «Ժողովուրդ»

01 Հունիս, 2022 08:49
ՀՖՖ փոխնախագահը որդուն բանակից ազատել է Ռուբեն Հայրապետյանի ջանքերո՞վ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը որդուն բանակում ժամկետային ծառայությունից ազատել է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի ջանքերով եւ օժանդակությամբ: Չնայած Նիկողոսյանը մեզ հետ զրույցում տեղեկության մասին ասաց, թե «սխալ տեղեկություն ունենք», բայց մեր աղբյուրները հայտնում են, որ նա պարզապես չի ցանկանում խոսել այդ թեմայի մասին:

«Ավելին՝ չի ցանկանում, որ իր անունը որեւէ կերպ կապվի Հայրապետյանի հետ, չնայած որ վերջինս այդքան բան է արել իր համար,- նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով:- Մինչդեռ երբ Ռուբեն Հայրապետյանը դեռ պաշտոնի էր, թե՛ նա, թե՛ ՀՖՖ ներկա նախագահ Մելիքբեկյանը գովեստի խոսքեր էին շռայլում, կենացներ խմում եւ այլն»: Ռուբեն Հայրապետյանը, հիշեցնենք, դեռեւս 2019-ին, երբ Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները խուզարկում էին իր առանձնատունը, լրագրողների հետ զրույցում ասել էր. «Բոլոր հարցերը Նիկողոսյան Արմենին, թե մատնաչափիկին ուղղե՛ք»:

Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին